20.04.2025
Արցախը ողջունում է ՌԴ-ի որոշումը՝ ճանաչելու ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին անկախությունը ճանաչելու կապակցությամբ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը։


«Մենք կարծում ենք, որ նման ճանաչումը հիմք կհանդիսանա ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների պաշտպանությունն ու անվտանգությունն արտաքին սպառնալիքներից երաշխավորելու, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար:


Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին երկու հանրապետությունների քաղաքական և իրավական ճանաչման կապակցությամբ։


Հ.Գ. Այս պահին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի աշխատակազմում խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում է անցկացվում, որի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասված է Արցախի խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ:

Բաքվում ցավում են, որ Հարավային Կովկասը համարվում է Ռուսաստանի շահերի գոտի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար