28.10.2026
Բաքուն շնորհակալություն է հայտնել ՌԴ Հարավային Կովկասում իրավիճակը քննարկելու առիթի համար
19.05.2023
Բաքուն շնորհակալություն է հայտնել ՌԴ Հարավային Կովկասում իրավիճակը քննարկելու առիթի համար

Մոսկվան կենտրոնացած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններում հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Еdaily-ն։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև երկկողմ համագործակցության զարգացումը և տարածաշրջանային արդիական հարցեր։ Որպես համատեղ նախագծերի օրինակ Լավրովը անվանել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը։ «Մեր առևտրային հարաբերությունները վերելք են ապրում, ներդրումներն աշխատում են»,- նշեց նախարարը։ Հայ-ադրբեջանական առաջիկա բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, իր հերթին հաստատել է Բայրամովը։ «Հանդիպման այս ձևաչափը ենթադրվում էր անցած տարեվերջին, սակայն այս հանդիպման մասնակիցների վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով այն չկայացավ»,- ասաց նախարարը։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ իրեն հնարավորություն տալու «խոսելու Հայաստանի և Ադրբեջանի հետկոնֆլիկտային կարգավորման և Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված մի շարք հարցերի մասին»։