3.10.2023
Ռուսաստանից սպառազինություններն իսկապես չեն հասել Հայաստան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ-ի և ԼՂ- ի շուրջ իրավիճակը

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:


Ինչպես հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին:


Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:


Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր:


 

Պուտինը մասնակցել է Ռեշտ-Աստարա երկաթուղու համաձայնագրի ստորագրման արարողությանը
Հաջորդ նորություն next
 Միրզոյանը  ներկայացրել է ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը
03.10.2023
Միրզոյանը ներկայացրել է ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը