1.06.2025
ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ-ի և ԼՂ- ի շուրջ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Պուտինը մասնակցել է Ռեշտ-Աստարա երկաթուղու համաձայնագրի ստորագրման արարողությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ մասնակցում է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։


Ռուսական կողմից համաձայնագիրը կստորագրի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, իրանական կողմից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։


Նախօրեին՝ մայիսի 16-ին, երկօրյա աշխատանքային այցով Իրան էր ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգից մինչև Հնդկաստանի Մումբայ նավահանգիստ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտմոդալ երթուղի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի աշխատանքային խմբի նիստ է անցկացրել Բազրպաշի հետ։ Մասնակիցները քննարկեցին Հյուսիս-Հարավի վերջին երկաթուղային հատվածի՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը։

ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների զարգացումը կքննարկվի Եվրասիական տնտեսական համաժողովում
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով