Մոսկվան ֆիքսում է Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի հարցում՝ նույնիսկ աննախադեպ արտաքին ճնշման և հակառուսական արշավի պայմաններում: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Մենք նկատում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա հետ կապված աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ Արևմուտքի կողմից: Մենք քաջ գիտակցում ենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը, և մենք գնահատում ենք այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքականություն կառուցելիս առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով»,- ասաց Գոնչարը։