Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Կլաարը կմասնակցի Եվրոպական երիտասարդության դեսպանների կողմից Եվրո ակումբի բացման արարողությանը։