Ադրբեջանը կրակել է սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,- գրել է նա։ Թորոսյանի տեղեկացմամբ՝ ներկայում իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է: