25.11.2024
Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
prev Նախորդ նորություն

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:
Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: