Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ես իսկապես կարող եմ հաստատել, ավելին, կարող եմ ասել, որ դա արդեն տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ այնտեղ իսկապես քննարկվել է Ուկրաինան։ Մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտրամադրենք»,- պատասխանել է Պեսկովը լրագրողի այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք հաստատել երեքշաբթի Պուտինի ու Էրդողանի զրույցի մասին թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունը: