Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել: Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։