ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ընդլայնել Ռուսաստանից ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը։ Նրա խոսքով, արտասահմանում ռուբլով կարելի է վաճառել ոչ միայն գազ, այլեւ պարարտանյութեր, հացահատիկ, նավթ, քարածուխ, մետաղներ, փայտանյութ։ «Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է դադարեն խոսել, դադարեն արդարացումներ փնտրել, թե ինչու իրենց երկրները չեն կարող վճարել ռուբլով։ Նախկինում պետք էր մտածել»,- ասել է Վոլոդինը։ Նա դիմել է նաև ոչ բարեկամ երկրների խորհրդարանների իր գործընկերներին. «Ավելի լուրջ վերաբերվեք ռուբլու փոխադարձ կարգավորման խնդրին։ Պատժամիջոցային քաղաքականությամբ, փորձելով մեզ մեկուսացնել, դուք մեկուսացել եք ձեզ: Դուք պետք է պատասխանատվություն կրեք ձեր կայացրած որոշումների համար»: