Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին իբրև թե Ուկրաինա ուղարկելու հարցը։ Դեսպանն ընդգծել է, որ այս մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Խաղաղապահները գտնվում են Ղարաբաղում և չեն ուղարկվել Ուկրաինա»,- ընդգծել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն։