15.07.2025
Ռումինիայի խորհրդարանում դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ
prev Նախորդ նորություն

Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև։


«Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր»,- ասվում է զեկույցում։

Առկա է ՀՀ տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը. Փաշինյանը` ՀԱՊԿ նիստում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները