Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման հարցը, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։