22.04.2025
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը
prev Նախորդ նորություն

Հարավային Կովկասի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանները պետք է հարգվեն. Իրան

Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման ժամանակ պետք է հարգվեն Հարավային Կովկասի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանները և չպետք է տեղի ունենան փոփոխություններ, որոնք հակասում են Իսլամական Հանրապետության շահերին։ Սա մեր պաշտոնական և թափանցիկ դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտոնական արտգործնախարար Նասեր Քանանին։


Նա նշել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը և կարծում է, որ լավագույն ճանապարհը դիվանագիտությունն ու բանակցություններն են։


Խոսելով Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման մասին՝ Քանանին նշել է, որ այն բացվել է երկու երկրների միջև համաձայնագրի և ընդհանուր շահերի հիման վրա։ Նա հիշեցրել է, որ գլխավոր հյուպատոսը նշանակվել է երկու շաբաթ առաջ և արդեն սկսել է աշխատանքը։


 

Ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը. Ալեն Սիմոնյանը` Վալենտինա Մատվիենկոյին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան