22.04.2025
Կովկասում կայուն խաղաղության համար. Մակրոնի գրառումը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
prev Նախորդ նորություն

Վրաստանը Թուրքիայից կստանա ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր զրահափոխադրիչներ

Թուրքական կողմի հետ կնքված համաձայնագրի հիման վրա պաշտպանական ուժերը կստանան ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր զրահափոխադրիչներ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։


Գերատեսչության տվյալներով՝ այսօր պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են թուրքական ընկերության ներկայացուցիչները։


«Հանդիպման ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը կից ASFAT ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր, որի հիման վրա պաշտպանության ուժերին կհանձնվեն նոր բարձրակարգ զրահափոխադրիչներ։ Զրահափոխադրիչներն իրենց սարքավորումներով և ենթահամակարգերով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։


Վրաստանի ՊԲ-ն նշված զրահափոխադրիչներով զինելը էապես կնպաստի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության խորացմանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան