25.11.2024
«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև
prev Նախորդ նորություն

Կովկասում կայուն խաղաղության համար. Մակրոնի գրառումը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել Պրահայում կայացած Մակրոն-Փաշինյան-Ալիև-Միշել քառակողմ հանդիպումից և գրառում արել.


"Կովկասում կայուն խաղաղության համար.


Այս գիշեր Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:


Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին":