Ս.թ. մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանի սահմանային միջադեպերը: VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի շփման գծում ադրբեջանական զինուժը պարբերաբար դիմում է սադրանքների: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակելով ականանետերից: Այս պահին վնասված է Հայաստանից Արցախ գազատարը, որի հետևանքով Արցախ գազ չի մատակարարվում: Քաղաքական և փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ գազատարի վնասումը կարող է լինել Ադրբեջանի գործողությունների հետևանք: