12.08.2025
Հայաստանի և Ադրբեջանի նախաստորագրված համաձայնագիրը խաղաղության հետ կապ չունի. «Հայաստան»
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «ՀայաՔվե»

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է, ինչն էլ բացում է նոր պատերազմների ու ճնշումների դուռը։


Պատմությունը ցույց է տալիս՝ երբ Հայաստանը զիջում է, թշնամին չի բավարարվում, այլ ավելի է խուժում ներս։ Այդպես եղավ 2020-ին, երբ պատերազմի ավարտից հետո թշնամին մխրճվեց թիկունք։ Այդպես եղավ 2022-ին, երբ առանց պատերազմ հայտարարելու` թշնամին ներխուժեց Ջերմուկի և Վարդենիսի լեռներ և այնտեղ է մնում մինչ օրս։


Խաղաղության մասին պայմանագիր ստորագրել՝ առանց իրական անվտանգային երաշխիքների, առանց Հայաստանի սահմանների միջազգային ճանաչում ստանալու, առանց առնվազն միջնորդավորված հսկողության և միջազգային դերակատարների ներգրավման՝ նշանակում է ուղիղ ճանապարհ դեպի պարտություն և պետականությունը հարցականի տակ դնելու արկածախնդրություն:


«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորում