Այս ճանապարհը չի սկսվում փառքի փնտրտուքով, այլ՝ պատասխանատվության գիտակցումով։
Քաղաքականության դաշտը, որքան էլ փայլուն ու բարձրագոչ թվա, իր խորքում նույն դատարկությունն ունի, եթե դրա նպատակը հանուն հանրային շահի ծառայությունը չէ։ Երբ խաղը վերջանում է, բոլոր «խաղաքարերը»՝ լինի դա իշխանության գահին նստած թագավորը, թե կռվի դաշտում մաշված զինվորը, հայտնվում են նույն արկղում։
Մի մոռացիր՝ մարդիկ ոչ թե քեզ դեմ են, այլ իրենց են կողմ և նրանց անձնական շարժառիթները հաճախ գալիս են սեփական վախերից, շահերից և հույսերից։ Եթե վախենում ես կորցնել, ապա կորցրու ու ազատվիր վախից, քանի որ միայն ազատ մարդն է կարողանում պայքարել առանց ինքնախաբեության։
Մեղքը թող նրան, ով փորձում է այն բարդել քեզ վրա՝ սեփական ձախողումները քողարկելու համար։ Մի չափիր բոլորին քո արշինով, քանզի նույնիսկ ամենամոտ մարդը իր մտքում կարող է ունենալ աշխարհ, որից դու անտեղյակ ես։
Քո ծնողները, քո ժողովուրդը, քո երկիրը՝ բոլորը առաջին անգամ են ապրում այս կյանքն ու այս պահը։ Ոչ ոք չունի կատարյալ ուղեցույց։ Միակ անպարտելի հակառակորդը մահն է` մնացածին կարող ես դիմակայել, եթե պատրաստ ես քայլել մինչև վերջ։
Երազանքները չեն իրականանում սպասելով։ Դու պետք է գնաս նրանց ետևից, նույնիսկ եթե ճանապարհը ծածկված է կասկածներով ու հարվածներով։ Մի թույլ տուր, որ մտահոգությունը խաթարի այսօրվա քո վճռականությունը։ Վաղվա վտանգը հաղթահարելու միակ միջոցը այսօրվա պայքարը հաղթանակի հասցնելն է։
Քաղաքականության դաշտ մխրճվողն ընտրում է ոչ թե հարմարավետ կյանք, այլ ծանր ուղի՝ հանուն փոփոխության։ Եվ եթե ընտրել ես այս ուղին, հիշիր՝ հաղթանակը միշտ սկսվում է վախի հաղթահարումից, իսկ պարտությունը՝ սեփական երազանքի հրաժարումից։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան