23.04.2026
Լուսանկարը` banks.am
prev Նախորդ նորություն

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, ժամը 20: 00–ին

Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։


Երթուղին. Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։


Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։ Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։


 

ԲՀԿ առաջնորդը հանդիպումներ է անցկացնում Լոռու մարզում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ CivilNet
23.04.2026
Ստեփանակերտի տաճարի քանդման հարցով Երևանը չի դիմի միջազգային ատյաններ. Փաշինյան