12.08.2025
Նախաստորագրված «խաղաղության» պայմանագիրը ամրագրում է պարտության հետևանքները
prev Նախորդ նորություն

Փաշինյանի թիմն այլևս չի կարող շահարկել պատերազմի վերսկսման վախը

Եթե իսկապես խաղաղություն հաստատվի, ապա հասկանալի է, որ որևէ ռեալիստական քաղաքական ուժ իշխանության գալով չի կարող հրաժարվել այդ խաղաղության տարբերակից։


Նորմալ քաղաքական ուժերը պարտավոր են մնալ միջազգային մակարդակով ընդունված պարտավորություններին հավատարիմ, քանի որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։


Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քարոզչությունը, ըստ էության, շանտաժի էր ենթարկում ժողովրդին՝ շահարկելով պատերազմի հանդեպ ժողովրդի ունեցած սարսափը։ Նրա թիմը պնդում էր, թե՝ եթե այս կամ այն քայլը չարվի, պատերազմ կլինի։ Իսկ հիմա իրենք են ասում, որ պատերազմի էջը փակված է, և մենք խաղաղության հանգրվանի ենք հասել։


Այստեղ մի դրական կետ կա, որ սրա արդյունքում կարող է ձևավորվել մի իրավիճակ, երբ Փաշինյանի թիմն այլևս չի կարող շահարկել պատերազմի վերսկսման վախը, և ժողովուրդը կարող է ի վերջո պահանջել պատասխանատվության ենթարկել Հայաստանը ձախողած այդ թիմին՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ հաջորդ իշխանության եկող ուժը շարունակելու է խաղաղության ուղին։



ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան