Ռուսաստանի զինված ուժերը լռության ռեժիմ կկազմակերպեն, որպեսզի քաղաքացիները կարողանան Ուկրաինայից տարհանվել հումանիտար միջանցքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։ Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենք պատրաստ են ապահովել բոլոր պայմանները ռազմական գործողությունների տարածքից խաղաղ բնակչության անվտանգ դուրսբերման համար։ Նրանք նաև ընդգծել են, որ Խարկովում ուկրաինացի ազգայնականները խոչընդոտում են օտարերկրյա 6000 քաղաքացիների տարհանմանը։