24.11.2024
Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը լուծելու համար
prev Նախորդ նորություն

Աշխատանքներ են կազմակերպվել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացմամբ իրավիճակի կայունացման համար

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման հետ կապված.


«Սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։


Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը:


Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։


Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը սեպտեմբերի 13-ի, ժամը 09:00-ից շփման գծում հրադադարի պահպանման գործում։


Հայկական կողմի` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին ուղղված, Հայաստանին օգնություն տրամադրելու դիմումի կապակցությամբ, կազմակերպության քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի հետ համատեղ, աշխատանքներ են կազմակերպվել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացմամբ իրավիճակի կայունացման համար:


Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։