12.01.2026
Դեսպան Սմբատյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ փոխնախարարին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որով վերջինս ողջունել է Բաքվից հայ գերիների վերադարձը։ 


«Իրոք՝ լավ նորություն է, և կարևոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է»,- գրել է Կոլոմինան Twitter-ի իր միկրոբլոգում։


 


 

ՌԴ-ն պատրաստվում է փոխել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության կարգավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան