13.08.2025
Քոչարյանի գրասենյակն արձագանքել է երկրորդ նախագահի նկատմամբ Բաքվի քրեական հետապնդմանը
21.02.2022
Քոչարյանի գրասենյակն արձագանքել է երկրորդ նախագահի նկատմամբ Բաքվի քրեական հետապնդմանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է երկրորդ նախագահի նկատմամբ Ադրբեջանում սկսված քրեական հետապնդմանը: “Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում: Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում”, - ասված է նրա հայտարարության մեջ: Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանի գրասենյակն արդեն արձագանքել է այս լուրին` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ: