25.11.2024
Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
prev Նախորդ նորություն

Գալիք տարի ՀՀ-ը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում

Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը:


Տեսանյությում նշվում է, որ հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են երկարամյա սերտ հարաբերություններ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռնվի փոխադարձության սկզբունքով դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երկու երկրների մայրաքաղաքներում՝ Երևանում և Նիկոսիայում:


Դեսպանը նշել է նաև, որ գալիք տարի ՀՀ-ը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում, որը կներկայացվի հայ դիվանագետի կողմից՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում:


Տեսանյությում նշվում է, որ դեսպանն անդրադարձել է նաև եռակողմ ձևաչափով Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցության շրջանակներում տարբեր ոլորտներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես օրինակ ռազմական, քաղաքական, սփյուռքի ոլորտներում՝ հույս հայտելով, որ այդ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:
Դեսպան Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:


Իր հերթին ՌԻԿ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլը նշել է, որ ջանքեր են գործադրվելու Հայաստանի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով, ներառյալ լուրերի և տեղեկատվության ոլորտում համագործակցությունը և հավելել, որ ՌԻԿ-ը նաև ամենօրյա ռադիոհաղորդումներ է հեռարձակում հատուկ կիպրահայերի համար:


Հանդիպմանը ներկա է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: