Ստեփանակերտի շրջակայքում նորահայտ խաչքարեր են հայտնաբերվել: Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»: