2.10.2023
Սպասում ենք ամենակարճ ժամկետներում Զանգեզուրի միջանցքի բացմանը. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քանի օր կպահանջվի ռուս-վրացական սահմանը բացելու համար

Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի վնասված հատվածի վերականգնման համար կարող է պահանջվել  7-10 օր։ Այս մասին գրում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտին։


Նախօրեին հորդառատ տեղումների պատճառով Թերեք գետը դուրս էր եկել ափերից և ողողել դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը։ Միջպետական Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) հատվածը վնասվել է:


Գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ վնասվել է մինչև 80 մետր ճանապարհահատվածը։ Ավտոճանապարհների վարչությունն արդեն սկսել է վերականգնողական աշխատանքները։


«Ավտոճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում են և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար», - հայտնում են նախարարությունից։


Ներկայումս նշված վայրում բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժն արգելված է։ Բացի այդ, Կազբեգի անցակետը ևս դադարեցրել է աշխատանքը։ Անվտանգության նկատառումներից ելնելով Կազբեգի անցակետի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տեղափոխվել են այլ վայր։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի