26.11.2024
Վրաստանում ՀՀ դեսպանությունը Լարսի մասին
prev Նախորդ նորություն

Սպասում ենք ամենակարճ ժամկետներում Զանգեզուրի միջանցքի բացմանը. Չավուշօղլու

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի և Ղազախստանի հետ համատեղ քայլերի՝ Արևմուտքի և Արևելքի միջև տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում` Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu գործակալությունը։


«Կասպից ծովով բեռնափոխադրումները մեծ նշանակություն ունեն։ Մենք պատրաստ ենք շարունակել քայլեր ձեռնարկել այս միջանցքի նշանակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ներդրումների աճը կբարելավի ողջ տարածաշրջանի բարեկեցության մակարդակը»,- ​​ասել է թուրք նախարարը։


Նրա խոսքով, այս հարցում Անկարայի կոնկրետ նախաձեռնությունները ներկայացվել են Բաքվում եռակողմ հանդիպման մասնակիցների ուշադրությանը։


Թուրք նախարարի խոսքով, տարածաշրջանային գործընթացների ֆոնին առանձնահատուկ նշանակություն ունի Բաքվի, Անկարայի և Նուր-Սուլթանի համագործակցությունը։ «Ճգնաժամն ու մարտահրավերները, իհարկե, կապված են նաև հնարավորությունների հետ, որոնք մեր երկրները կարող են և պետք է օգտագործեն»,- նշել է նա։ Որպես օրինակ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել սևծովյան տարածաշրջանում հացահատիկի ճգնաժամին" «Անկարան սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- հայտարարել է թուրք նախարարը։


Չավուշօղլուն նշել է, որ ճգնաժամը (Ուկրաինայի շուրջ) ցույց տվեց անվտանգ և կայուն տրանսպորտային միջանցքների կարևորությունը։ Ուստի շատ կարևոր է ներդրումներ կատարել ինչպես ներքին ենթակառուցվածքներում, այնպես էլ տարածաշրջանում հնարավորությունների ընդլայնման հեռանկարով։


Նրա խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Անդրանատոլիական գազատարի էներգետիկ նախագծերը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում հաջողված տարածաշրջանային համագործակցության վառ վկայությունն են:


Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան աջակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի մնացած տարածքների հետ կապող "Զանգեզուրի միջանցքի" բացման գաղափարին.


«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Սպասում ենք ամենակարճ ժամկետներում Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ»,- հավելել է Չավուշօղլուն։