26.11.2024
Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Միշելն ու Ալիևը քննարկել են բրյուսելյան օրակարգը

Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ԱՊԱ-ն։


Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում քննարկվել են բրյուսելյան օրակարգի հարցերը։


Շառլ Միշելն ընդգծել է Եվրամիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։ Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային ու այլ հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։


Իր հերթին Ալիևը, մատնանշելով Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ եռակողմ հանդիպումները, այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները  հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները,  խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը, տրանսպորտային և հաղորդակցությունների բացումը իրական արդյունքներ կտան։