23.04.2025
Շառլ Միշելը կշարունակի ակտիվորեն մասնակցել խաղաղության կառուցման գործընթացին - Կլաար
prev Նախորդ նորություն

Հունաստանը ակնարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու անհրաժեշտության մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում իր ելույթում խոսել է Թուրքիայի մասին և ակնարկել, որ Թուրքիայի նկատմամբ պետք է զենքի էմբարգո կիրառել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:


«Կա Թուրքիա, որը նպատակ ունի անդամակցել Եվրամիությանը, և նա բացահայտորեն կասկածի տակ է դնում մեկ այլ երկրի ինքնիշխանությունը, որը հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Սա այն խնդիրն է, որը եվրոպական երկրները պետք է ուշադիր դիտարկեն երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ իրենց որոշումներում և ընտրություններում»,-հիշեցնելով, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը, ասել է նա:


 


 


 

Միայն ՌԴ միջնորդությամբ խաղաղ գործընթացը չի բխում ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Ադրբեջանի շահերից. Ուորլիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան