20.04.2025
Արցախի շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների
prev Նախորդ նորություն

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում կամ Անկարայում

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գործակալության դիվանագիտական աղբյուրը:


«Եթե մենք խոսում ենք երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տրամաբանական կլինի, որ բանակցությունները տեղի ունենան առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության: Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երեւանում, բայց պատասխան դեռ չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Նա նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի կողմից գործադրվող ճնշումն է, սակայն հույս է հայտնել, որ կարգավորման գործընթացը կշարունակվի։


 

Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար