Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՄԱԿ-ի կարևոր գործընկերն է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Այժմ ավելի քան երբևէ ՄԱԿ-ը հենվում է տարածաշրջանային կազմակերպությունների հետ ավելի սերտ և խորը համագործակցության վրա, և ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի կարևոր գործընկերն է»,- ասել է նա ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցերով Անվտանգության խորհրդի նիստում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի ամրապնդել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը խաղաղապահության ոլորտում։