30.11.2024
Հայ-թուրքական գործընթացը կկործանի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները. Իբրահիմ Քալին
27.12.2021
Հայ-թուրքական գործընթացը կկործանի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները. Իբրահիմ Քալին

Հայ-թուրքական գործընթացը կկործանի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը՝ Չիկագոյում թուրք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։ «Կովկասում այժմ իրականացվում է բոլորովին այլ գործընթաց, եւ այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր ողջ էներգիան եւ փաստարկները, փլուզման եզրին է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ (բռնազավթմամբ՝ ըստ հայկական կողմի), անկախություն ձեռք բերելով եւ այդ տարածաշրջանի վերաինտեգրմամբ Ադրբեջանի կազմում պատմության նոր էջ է բացվել», - նշել է Քալինը։ Նրա խոսքով, այդ առումով ոչ ոք այլ ակնկալիքներ չունի, Անկարան եւ Երեւանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կարգավորումից առավել օգուտ կստանա Հայաստանը: «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կբերի Հայաստան՝ դեպի ծով ելք չունեցող երկիր, տնտեսապես թույլ եւ Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկիր, մեծ ներդրում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով», - հավելել է Քալինը: