23.11.2024
ՀԱՊԿ - ում քննարկել են խաղաղապահ ուժերի համար ժամանակակից սպառազինության հարցեր
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն դժգոհել է «Հայաստանի ներսում արմատականներից» և հայկական սփյուռքից

Երեւանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, փոխանցում է Anadolu-ն։


«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենին, այլեւ մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ [ԱՄՆ պետքարտուղարի հետ] մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։


Նրա խոսքով, «44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ցանկությունը»։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։


«Ադրբեջանը նաև աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին»,- հավելել է դիվանագետը։