23.11.2024
ԵԱՏՄ երկրները կվարեն ծխախոտային արտադրատեսակների հաշվառում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Նեդ Փրայս

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև բանակցություններին:


«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային աջակցելուն: Մենք շարունակական երկխոսության կոչ ենք անում կողմերին և հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը, օգտագործել ուղղակի ներգրավման համար գոյություն ունեցող մեխանիզմները և ձգտել գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համար, ինչպես նաև կարգավորել իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով»,- նշել է Փրայսը։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:


Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի իր գործընկերների հետ վերջին շփումներում անդրադարձել է սահմանի սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների ապաշրջափակման և պահվող հայ անձանց վերադարձի հարցերին: