23.11.2024
ՀԱՊԿ-ն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժեր չի օգտագործի
prev Նախորդ նորություն

Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը առանցքային խնդիրներից մեկն է

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը Մոսկվան դիտարկում է որպես առանցքային հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով, սա նաև առանցքային խնդիր է տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համար։

Զախարովան նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։


«Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կապի մեջ են, որպեսզի մշակվեն որոշումներ ընդունելի բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Զախարովան։