23.11.2024
Վրաստանը չորս ամսում միջազգային ճանապարհորդություններից ստացել է 582 մլն դոլարի եկամուտ
prev Նախորդ նորություն

Չինաստանը դարձել է Վրաստանից արտահանման գլխավոր ուղղությունը

2022 թվականի հունվար-ապրիլին տասը խոշոր արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 77,3 տոկոս։ Վրաստանի արտաքին առեւտրի վերաբերյալ նախնական տվյալները հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը, հայտնում է 1tv.ge-ն:


Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը խոշորագույն արտահանումների եռյակում՝ 290,4 մլն. ԱՄՆ դոլարով, երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 168,4 մլն. դոլլար, իսկ Ռուսաստանը երրորդ տեղում է 156,4 մլն. ԱՄՆ դոլարով։


Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ գերատեսչության, հունվար-ապրիլին տասը խոշոր ներմուծող գործընկեր երկրների տեսակարար կշիռը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 66,0 տոկոս։ Լավագույն եռյակում է Թուրքիան՝ 637,8 մլն. ԱՄՆ դոլլարով, երկրորդը տեղում է Ռուսաստանը՝ 403,3 մլն. դոլլարով եւ Չինաստանը՝ 324,3 մլն. ԱՄՆ դոլարով։


Միաժամանակ, ապրանքախմբերի արտահանման առաջին տասնյակում առաջին տեղն են զբաղեցրել պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 363,3 մլն. ԱՄՆ դոլլարով, որը կազմում է ընդհանուր արտահանման 22,9 տոկոսը: Երկրորդ տեղում է ֆեռոհամաձուլվածքները՝ 195,4 մլն. դոլլար, իսկ երրորդ տեղում են թեթև ավտոմեքենաները՝ 132,0 մլն. ԱՄՆ դոլարով։