Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլղհամ Ալիևի հետ հանդիպումները՝ նշելով, որ կողմերը վերահաստատել են Սյունիքի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող և Հայաստանն Իրանին և Ռուսաստանին կապող Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մերղի-Հորադիզ երկաթուղու կառուցման պայամավորվածությունը: Այդ պայմանավորվածությունը, հիշեցրեց Փաշինյանը, ձեռք է բերվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային գործունեության արդյունքում: «Ըստ էության՝ այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպան ժամանակ ևս մեկ անգամ այն այս ամենն արձանագրվեց», - նկատեց Փաշնյանը: Նա հատուկ ընդգծեց, որ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկսզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության նորքո: «Հայաստանն այս երկաթուղով հասաելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը երկաուղային կապ կստանա Նախիջևանի հետ», -ասաց նա: Այս համատեքստում նա կոչ արեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի հետ արդյունավետ երկխոսության պարագայում այս երկաթուղին կարող շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: «Այդ պարագայում կարող է օգտագործվել նաև երկաթուղու Գյումրի-Կարս հատվածը։ Առաջիկայում պիտի նախագծվի, ապա կառուցվի նոր երկաթուղին», - ասաց նա։ - Ես չեմ ուզում գերագնահատել կամ թերագնահատել այս պայմանավորվածությունը ու հույս ունեմ, որ ճշգրիտ կիրագործենք։ Սա կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, նաև քաղաքական ու անվտանգային միջավայրը»։