Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կարևոր ներդրում ունի, որ մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացումով և ապագայի տեսլականով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Սա այս բարդ իրավիճակում խաղաղության ու լավատեսության իսկապես լուրջ և կարևոր գործոն է»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է կողմերի հետագա գործողություններին և խաղաղապահների անժամկետ ներկայության հեռանկարին, Սերգեյ Կոպիրկինը հակիրճ պատասխանեց. «Կյանքը ցույց կտա»։