2022 թվականի մարտի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գտնվող գյուղտեխնիկան։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ «Այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղտեխնիկան վտանգավոր տարածքից տեղափոխելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։