24.11.2024
Բլինկենն Ալիևի հետ քննարկել է հայ գերիների ազատ արձակման հարցը և ոչ միայն
prev Նախորդ նորություն

Փաշինյանի մեղադրանքները կասկածի տակ են դնում ՀՀ-ի խաղաղության ձգտումը. Բաքու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքներով ելույթը լուրջ կասկածի տակ է դնում Երևանի խաղաղության ձգտումը։


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ։


«Նիդեռլանդների Կլինգենդաելի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքները, ներառյալ հումանիտար հարցերի վերաբերյալ իրականությունից հեռու մեղադրանքները, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն ամենևին էլ անկեղծ չէ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Աբդուլաեւան։


«Այն փաստը, որ Հայաստանի վարչապետը դեռևս անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին, կասկածի տակ է դնում այս երկրի պատրաստակամությունը՝ հանդես գալ հանուն խաղաղության», - ասել է Լեյլա Աբդուլլաևան։