24.11.2024
Փաշինյանի մեղադրանքները կասկածի տակ են դնում ՀՀ-ի խաղաղության ձգտումը. Բաքու
prev Նախորդ նորություն

Մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշներով մեքենաներից կգանձվի 120 դոլար

Չեղյալ հայտարարելով 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ ստորագրված պայմանագիրը, Իրանը մայիսի 21-ից իր տարածք մուտք գործող հայկական պետհամարանիշներով ցանկացած մեքենայից կգանձի 120 դոլար։ Այս մասին հայտնում է Yerevan Today-ը՝ փաստաբան Ռոբերտ Մարգարյանին հղումով։


«Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հայկական կողմը, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, 2018 թվականից սկսել է մաքսատուրքեր գանձել իրանական պետհամարանիշներով մեքենաներից։ Անցած տարվա սկզբից այն միակողմանիորեն չեղյալ է հայտարարել Մեղրիի տերմինալում բեռնաթափման և բեռնման հնարավորությունը։


P.S. Ուշագրավ են իրանական կողմի ընդգծած ժամկետները՝ 2018 թվական («թավշյա» իշխանություն), անցյալ տարվա սկիզբ (պատերազմից հետո, երբ Նիկոլը Ադրբեջանին նվիրեց Իրան-Հայաստան միջպետական ​​ճանապարհը)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարգարյանը։