23.11.2024
Արևմուտքը փորձում է փչացնել ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկրների հարաբերությունները. Լավրով
prev Նախորդ նորություն

Լիտվայի նախագահը Բաքվում և Երևանում կքննարկի ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարները

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը Ադրբեջան և Հայաստան կատարվելիք այցերի ընթացքում կքննարկի Հարավային Կովկասի երկրների և Եվրամիության հարաբերությունների հեռանկարները և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր։


Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Լիտվայի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վահագն Խաչատուրյանի հետ Լիտվայի ղեկավարը կքննարկի ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հեռանկարները և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի համագործակցությունը եվրոպական համայնքի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ .


Երկու երկրներում Լիտվայի նախագահը նախատեսում է մտքեր փոխանակել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության շուրջ, այդ թվում և էներգետիկայի ոլորտում։


Լիտվայի նախագահը կհանդիպի նաև Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հետ։