23.11.2024
Լիտվայի նախագահը Բաքվում և Երևանում կքննարկի ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարները
prev Նախորդ նորություն

Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրել։


Ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում՝ ՌԴ ղեկավարը նշել է ՀԱՊԿ անդամների միջև արտաքին քաղաքականության ոլորտում ամենասերտ համակարգման կարևորությունը, համակարգված գործողությունները ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում, գրում է ՌԻԱ Նովոստին։


«Այս համատեքստում մենք պետք է մեծացնենք փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ԱՊՀ-ում մեր բնական գործընկերների հետ: Ի դեպ, մեր կարծիքով, տեղին և ճիշտ կլինի, մենք կքննարկենք դա, ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրել ՀԱՊԿ-ում»,- ասել է Պուտինը։