24.11.2024
Հիմա Ղարաբաղի հարցով Մինսկի խումբ չկա. Իլհամ Ալիև
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկի քայլերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության հարցը։


«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ», - հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման կարևորությունը։


Այս համատեքստում, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, Ռուսաստանի նախագահը հայտարարել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկի քայլերի մասին։