20.04.2025
Պուտինն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկի քայլերը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն ֆիքսել է Ուկրաինայի հարցում Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշումը

Մոսկվան ֆիքսում է Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի հարցում՝ նույնիսկ աննախադեպ արտաքին ճնշման և հակառուսական արշավի պայմաններում: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։


«Մենք նկատում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա հետ կապված աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ Արևմուտքի կողմից:


Մենք քաջ գիտակցում ենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը, և մենք գնահատում ենք այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքականություն կառուցելիս առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով»,- ասաց Գոնչարը։


 

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Երևանի և Բաքվի հետ ազգային արժույթներով առևտրի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար