ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Երևանի և Բաքվի հետ ազգային արժույթներով առևտրի մասին
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը RIA Novosti-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ազգային արժույթներով հաշվարկների անցման մասին։
«Ըստ առկա փորձագիտական գնահատականների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրի շուրջ 30%-ն իրականացվում է ռուբլով։ Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ճարտարապետությունն ընդհանուր առմամբ այնքան էլ ենթակա չէ արտաքին բացասական գործոններին և արագ հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին... Ակտիվորեն շարունակվում են Հայաստանի հետ փոխգործակցության նոր նիշերի որոնումը»,- ասաց նա։
Գոնչարը նաեւ նշել է, որ երկրների ղեկավարությունը սկսել է նախապես միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու «գլոբալ տնտեսության մեջ Արեւմուտքի անբարեխիղճ գործողությունների» հետ կապված ռիսկերը։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ Երևանը սկսել է ռուսական գազի դիմաց վճարումները կատարել ռուբլով։