Հայաստանն Ադրբեջանից պարզաբանումներ է ակնկալում իր առաջարկների վերաբերյալ. ԱԳ նախարար
Հայաաստանը ճշտում է Ադրբեջանի դիրքորոշումը սահմանին լարվածության նվազմանը և սահմանզատման ու սահմանագծման համար պայմանների ստեղծմանն ուղղված հայկական կողմի առաջարկների վերաբերյալ։ Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա տեղեկացրել է, որ դեռևս հստակեցումներ չկան ներկայացված առաջարկների վերաբերյալ։ «Ճշգրտման փուլում ենք: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես ո՞ր մասն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝ ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվային և Բաքվին ներկայացրել է սահմանին լարվածության նվազման, ինչպես նաև սահմանզատման ու սահմանագծման համար պայմանների ստեղծման ուղղված առաջարկների փաթեթ։ Այդ մասին շաբաթներ առաջ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որի խոսքերը հաստատեցին ՀՀ իշխանությունները՝ նշելով, որ ներկայացված առաջարկները հենվում են զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ արած առաջարկի վրա։
Հայկական կողմի առաջարկները, ինչպես վերջերս կայացած առցանց ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Փաշինյանը, բխում են անցյալ տարի Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված՝ սահմանային անվտանգությունը բարձրացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից:
Անդրադառնալով Ադրեջանի արձագանքին, համաձայն որի սահմանզատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, Փաշինյանը հիշեցրեց ՀՀ ԱԳՆ-ի հրապարակային պատասխանը. «Արտգործնախարարությունը հրապարակավ արձագանքեց, որ խոսքը նախապայմանների մասին չէ, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխազնիմների մասին է»:
Փաշինյանի խոսքով, հարցի վերաբերյալ քննարկումները շարունակվում է և չի բացահայտում դետալներ, դրանք չխաթարելու համար: Վարչապետը նաև ընդգծեց սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովն օր առաջ ստեղծելու կարևորությունը: